ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

1979-ից ի վեր Իրանի նախագահն առաջին անգամ ժամանեց Եգիպտոս

1979-ից ի վեր Իրանի նախագահն առաջին անգամ ժամանեց Եգիպտոս
05.02.2013 | 15:31

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պաշտոնական այցով ժամանել է Եգիպտոս։ Կահիրեում նրան դիմավորել է Մոհամեդ Մուրսին։ Սա 1979 թվականին տեղի ունեցած Իսլամական հեղափոխությունից ի վեր Իրանի առաջնորդի առաջին այցելությունն է Եգիպտոս։
Այն ժամանակ Եգիպտոսի իշխանությունները որոշում էին ընդունել խաղաղության պայմանագիր կնքել Իսրայելի հետ, ինչին ի պատասխան պաշտոնական Թեհրանը խզել էր դիվանագիտական հարաբերությունները Կահիրեի հետ։
Եգիպտոսում Ահմադինեժադը կմասնակցի Իսլամական համագործակցության կազմակերպության համաժողովին։

Դիտվել է՝ 1185

Մեկնաբանություններ